ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ալեքսանդր Լապշին. Երբեմն ինձ թվում է, թե Ալիևին նախագահական պալատում պահում են լիովին մեկուսացված

Ալեքսանդր Լապշին. Երբեմն ինձ թվում է, թե Ալիևին նախագահական պալատում պահում են լիովին մեկուսացված
04.10.2020 | 13:48

Երբեմն ինձ թվում է, թե Իլհամ Ալիևին նախագահական պալատում պահում են լիովին մեկուսացված, և նա ընդհանրապես չգիտի, թե ինչ է կատարվում՝ Facebook-ի իր էջում գրել է բլոգեր, ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինը:

«Ես մոտավորապես զրոյական վստահություն ունեմ ադրբեջանական լրատվամիջոցների նկատմամբ, բայց կարդալով «զուգարան թայմսում», կներեք, Հաքքին.ազում, որ նրանք գրավել են Մատաղիս գյուղը, ես անհանգստացա: Այս գյուղը տեղակայված է դեպի Թալիշ մեկ այլ գյուղ տանող առանցքային ճանապարհի վրա: Իսկ Թալիշում ես մի քանի ընտանիք գիտեմ, նրանք իրո՞ք խնդիրներ ունեն: Զանգահարեցի, լսեցի մի թարմ ձայն, որն ինձ հարցնում էր՝ ինչպե՞ս են իմ գործերը: Իմ գործե՞րը: Այո, ես լավ եմ, դուք ինչպե՞ս եք: Նրանք ասում են, որ շուրջբոլորը կրակոցներ են, շատ տներ վնասված են, բայց իրենք դիմանում: Երեխաներին դուրս բերեցին, մեծերը մնացին: Երեկ ադրբեջանցիները գրեթե մտան գյուղ, մոտակայքում էին, բայց նրանց հետ շպրտեցին սահմանի ելման գիծ, և այժմ ամեն ինչ կարգին է: Մատաղիսը նույնպես լավ է: Նրանց պատմում եմ, որ ադրբեջանական ԶԼՄ-ները գրում են, թե ձեր գյուղը բռնազավթվել է և նույնիսկ հաջողվել է վերանվանել Սուգովուշան: Նրանք այնտեղ ծիծաղում են, ասում են, թող անմիջապես Բաքու վերանվանեն, ինչու ժամանակ վատնել մանրուքների վրա: Հեյ, հերիք է սուլթանին տանջել, միացրեք նրա համար ինտերնետը, հակառակ դեպքում քեռին ամբողջովին ֆանտազիայի մեջ է», - գրել է Լապշինը:

Դիտվել է՝ 1632

Մեկնաբանություններ